Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մոլորություն է մտքի

Մոլորություն է մտքի
06.10.2024 | 06:55

ՈՒզում եմ հստակեցնել կարծիքս կատարվելիք քաղաքական իրավիճակների մասին, նոր աշխարհակարգի, դառնալ սեփական անձիս արդար վերլուծաբանը, չի ստացվում։ Էս որքան է խճճվել ամեն ինչ։ Անգամ իմ պոետիկ երևակայությունը փակուղի մտավ։ Մի բան հաստատ է` ինպես միշտ այսօրվա ճիշտը հենց վաղվա սխալն է լինելու։

Խելագարություն է... Օրս փրկեց պատուհանիս ապակուն հպված մի մրսկան , աշնանային մեղու։ Անզորությամբ թափահարում էր ծաղկասեր թևերը։ Նա էլ է ինձ պես անորոշության մեջ կորցրել հարազատ ճանճաշխարհի մոտ տանող ճամփան։ Չի գտնելու։ Ես ու մեղուն այս պահին նման ենք իրար։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 11152

Մեկնաբանություններ